Արմինֆո.Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի 6 416 թեստ է անցկացվել, որոնցից 347-ի պատասխանը եղել է դրական (5,4 տոկոս), ընդ որում, ապաքինվել է 1208 մարդ, մահացել է՝ 20-ը:
Առողջապահության նախարարության հաղորդման համաձայն, դեկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 8 652 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 433 927 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 342 115 մարդու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 14%-ը), ընդ որում, ապաքինվել է 324 224 հիվանդ (94,7%), մահացել է՝ 7 767-ը (2,2%):