Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ նախօրեին աշխատանքից ազատված գլխավոր խորհրդական Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար։ Համապատասխան հրամանագիրը դեկտեմբերի 10-ին ստորագրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
Հակոբ Սիմիդյանը ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական էր նշանակվել 2021 թվականի օգոստոսի 2-ին: Ավելի վաղ Սիմիդյանը զբաղեցրել է Հայաստանի 7-րդ գումարման ԱԺ-ում կառավարող "Իմ քայլը" խմբակցության քարտուղարի պաշտոնը:
Հիշեցնենք, որ նախօրեին պաշտոնից ազատվել էր շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանը (նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի հուլիսի 20-ից, նախկինում եղել է Կոտայքի մարզպետ), և արդեն օրվա երկրորդ կեսին նշանակվել է ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայության պետ (տվյալ գերատեսչության ղեկավար, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության հիմնադիրներից մեկը և 2021 թվականի հունվարի 15-ին այդ պաշտոնում նշանակված Տիգրան Ուլիխանյանը նույն օրը ազատվել էր Փաշինյանի որոշմամբ):