Արմինֆո.ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին հետ կանչելու մասին հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը:
Դեկտեմբերի 9-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում պատասխանելով համապատասխան հարցին ՝ Զախարովան, մասնավորապես, ասել է. "Դա սուտ է, դա ապատեղեկատվություն է։ Ես հույս ունեմ, որ թերթը՝ նրանց մինչեւ վաղը չէ մյուս օրը ժամկետ տանք։ Վաղը չէ մյուս օրը նրանք պետք է հրապարակեն հերքում, որովհետև կեղծիք են տպագրել։ Դա սուտ է, դա ապատեղեկատվություն է։ Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, մեր դեսպանը շարունակում է աշխատել և կատարել այդ ուղղությամբ երկրի ղեկավարության կողմից առաջադրված խնդիրները"։