Արմինֆո. Վրաստանը ներկայացված չիլինի "3+3" ձեւաչափով նիստին, որը վաղը տեղի կունենա Մոսկվայում: Այդ մասին "Էխո Կավկազա"-ին հայտարարել են Վրաստանի ԱԳՆ-ից։
"Արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հստակ դիրքորոշում է արձանագրել "3+3" տարածաշրջանային համագործակցության նախաձեռնության վերաբերյալ, այդ թվում ՝ արտաքին գործերի նախարարն այդ մասին խոսել է խորհրդարանական վերջին լսումների ժամանակ։ Մենք չենք դիտարկում այդ ձեւաչափին մասնակցությունը, համապատասխանաբար, Վրաստանը ներկայացված չի լինի այս տարվա դեկտեմբերի 10-ին նախատեսված հանդիպմանը", - հայտարարել են վրացական գերատեսչությունում:
"3+3" ձևաչափով համագործակցության պլատֆորմի առաջին նիստի անցկացման մասին հաղորդել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: Մոսկովյան հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարները: Հանդիպման անցկացումը նախօրեին մեկնաբանել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, որ Հայաստանը կմասնակցի պլատֆորմի աշխատանքներին, եւ նիստի ժամանակ կքննարկվեն հետագա անելիքները, "եւ շարունակությունը կախված կլինի այդ քննարկման արդյունքներից":