Արմինֆո.Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 7741 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 300 դեպք (3,8 տոկոս), ընդ որում, ապաքինվել է 202 մարդ, մահացել է՝ 19 - ը:
Առողջապահության նախարարության հաղորդման համաձայն, դեկտեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 9 541 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 427 511 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 341 768 մարդու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 14,1% - ը), ընդ որում, ապաքինվել է 323 016 հիվանդ (94,5%), մահացել է՝ 7 747-ը (2,2%):