Արմինֆո.Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունում է 2022 ֆինանսական տարվա պետական պաշտպանության մասին օրենքի (NDAA) վերջնական տարբերակում պարունակվող ձեւակերպումները, որոնք կոչ են անում անհապաղ "ազատ արձակել բոլոր ռազմագերիներին եւ կալանավորված քաղաքացիական անձանց", որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում:
ԱՀՀ հաղորդագրության համաձայն, փաստաթղթում պահանջվում է հաշվետվություն անցյալ տարի Ադրբեջանի կողմից Թուրքիայի լիակատար աջակցությամբ հայ ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի մասին: "Հաշվետվությւոնը պետք է ներառի. (1) Միացյալ Նահանգների սպառազինությունների համակարգերի կամ վերահսկվող տեխնոլոգիաների օգտագործման գնահատական, որոնք կիրառվել են, (2) հակամարտության օտարերկրյա մասնակիցների նկարագրությունը, ներառյալ ռազմական գործողությունները եւ օտարերկրյա զինյալներին հավաքագրելու կամ վարձելու ջանքերը, եւ (3) 2020 թվականի նոյեմբերի 9 - ի եռակողմ հայտարարության ցանկացած խախտում, ներառյալ ռազմագերիներին կալանքի տակ պահելը", - հաղորդում է ԱՀՀ-ը:
"Օրինագծում տեղ գտած ձևակերպումները հստակ հասկացնել են տալիս, որ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր ռազմագերիներին, որոնք դեռևս պատանդ են պահվում։ Հաշվետվվությունը լրացուցիչ լույս կսփռի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վրա։ Մենք գնահատում ենք Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամների ջանքերն ու աջակցությունը, որոնք մեզ հետ են եղել մեր ճանապարհի յուրաքանչյուր փուլում", - հայտարարել Է ԱՀՀ Կոնգրեսի հետ կապերի տնօրեն Մարիամ Խալոյանը։