Արմինֆո. Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 8485 թեստ, որոնցից 410-ի պատասխանը դրական է (4,8 տոկոս), ընդ որում, ապաքինվել է 408 մարդ, մահացել է՝ 10-ը:
Առողջապահության նախարարության հաղորդման համաձայն, դեկտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 9 462 հիվանդ: Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 419 770 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 341 468 մարդու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 14,1% - ը), ընդ որում, ապաքինվել է 322 814 հիվանդ (94,5%), մահացել է՝
7 728-ը (2,2%): Այն դեպքերի ընդհանուր թիվը, երբ քաղաքացիների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել մեկ այլ հիվանդության պատճառով, հասել է 1 464-ի (0,4 տոկոս):