Արմինֆո.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: