Արմինֆո. Հայտնի է դարձել այն երկրների թիվը, ուր Ադրբեջանը զենք է արտահանում։
Ինչպես հաղորդել է APA-ն, վկայակոչելով ԱՀ պաշտպանական արդյունաբերության նախարարությունը, 2021 թվականի 9 ամիսներին ավիացիոն զինամթերք, քաղաքացիական եւ երկակի նշանակության արտադրանք, ռազմամթերք, հրաձգային զենք ու դրանց բաղադրիչներ, հրետանային սպառազինություն, մերձամարտի զենք է արտահանվել 13 երկրներ: Ընդ որում, չի նշվում, թե, հատկապես, որ երկրներ։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվերների հիման վրա Պաշտպանական արդյունաբերության նախարարությանը ենթակա միությունների և ձեռնարկությունների կողմից նախատեսվում է ստեղծել 67 անուն նոր սպառազինություն, ռազմական տեխնիկա և ռազմական նշանակության այլ արտադրանք: Փորձակոնստրուկտորական աշխատանքների ավարտից հետո արտադրանքը սահմանված կարգով հանձնվում Է զինված ուժերին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ անցած տարիներին ստեղծվել է 156 անուն արտադրանք (փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ), յուրացվել և զինված ուժերին է հանձնվել ավելի քան 1000 անուն արտադրանք: