Արմինֆո.Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի 3 308 թեստ է անցկացվել, որոնցից բացահայտվել է վարակման 95 դեպք (2,8 տոկոս), ընդ որում,՝ ապաքինվել է 778 մարդ, մահացել է՝ 8 - ը:
Առողջապահության նախարարության հաղորդման համաձայն, դեկտեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 9 787 հիվանդ: Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 405 279 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 340 818 մարդու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 14,1% - ը), ընդ որում, ապաքինվել է ՝ 321 884 (94,4%), մահացել ՝ 7 691 (2,2%): Այն դեպքերի ընդհանուր թիվը, երբ քաղաքացիների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել մեկ այլ հիվանդության պատճառով, հասել է 1 456-ի (0,4 տոկոս):