Արմինֆո.Դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը: Այդ մասին հաղորդել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի հարազատներին», - ասվում է հաղորդագրությունում: