Արմինֆո. Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 7 438 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 419 դեպք (5,6 տոկոս), ընդ որում, ապաքինվել է 963 մարդ, մահացել է՝ 25 - ը:
Ըստ Առողջապահության նախարարության, դեկտեմբերի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 10 834 հիվանդ: Համավարակի բռնկման պահից Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 396 894 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 340 396 մարդու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 14,2% - ը), ընդ որում, ապաքինվել է 320 439 (94,1%), մահացել է՝ 7 669-ը (2,2%): Այն դեպքերի ընդհանուր թիվը, երբ քաղաքացիների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել մեկ այլ հիվանդության պատճառով, հասել է 1 454-ի (0,4 տոկոս):