Արմինֆո. Նախօրեին Գերմանիայում մահացել է թուրք առաջադեմ գործիչ Ալի Էրթեմը, ով չորս տասնամյակ պայքարել է Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման համար:
Էրթեմն ու նրա համախոհ մտավորականները Հայոց ցեղասպանության մասին թուրքական հասարակական կարծիքի իրազեկվածության բարձրացման ռահվիրաների շարքում էին։ Իր առաջադեմ հայացքների համար Թուրքիայից արտաքսվելուց հետո Էրթեմը Գերմանիայում հիմնել է Ցեղասպանության դեմ միություն, որի նախագահն էր երկար տարիներ։ Էրթեմը թուրք ականավոր մտավորականներից մեկն էր, ովքեր համարձակորեն ասում էին. "Թուրքիան ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, այլև կեղծում է պատմությունը": Ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Էրթեմն իր գործընկերների ու ընկերների հետ այցելում էր Ծիծեռնակաբերդ՝ հարգելու հայ ժողովրդի միլիոնավոր նահատակների հիշատակը: