Արմինֆո.Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպմանը, հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները կքննարկեն նաեւ հումանիտար հարցեր:
"Մենք երկու կողմերի հետ կապի մեջ ենք, քննարկումները շարունակվում են, հույս ունենք, որ կկարողանանք նպաստել իրավիճակի զարգացմանը։ Ակնկալում ենք ևս մեկ հանդիպում գործընկերների գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: Ես համաձայն եմ ձեզ հետ, որ մարդասիրական հարցերն, իսկապես, պետք է լուծել շտապ կարգով", - ասել է պատվիրակության ղեկավարը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Նշենք նաև, որ այսօր Ադրբեջանը, խախտելով 2020թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը, հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և մյուս ձերբակալվածներին (հայկական կողմի տեղեկություններով ՝ մոտ 120 մարդ) ՝ նրանց դեմ հարուցելով արհեստական քրեական գործեր։