Արմինֆո.Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 6 484 թեստ, որոնցից հաստատվել է վարակման 399 դեպք (6,1 տոկոս), ընդ որում, ապաքինվել է 995 հիվանդ, մահացել է՝ 13-ը:
Առողջապահության նախարարության հաղորդման համաձայն, դեկտեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 11 405 հիվանդ: Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 389 456 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 339 977 մարդու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 14,2% - ը), ընդ որում, ապաքինվել է ՝ 319 476 (93,9%), մահացել՝ 7 644 (2,2%) հիվանդ: Այն դեպքերի ընդհանուր թիվը, երբ քաղաքացիների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել մեկ այլ հիվանդության պատճառով, հասել է 1452-ի (0,4 տոկոս):