Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել ակտիվ երկխոսություն սկսել հումանիտար հարցերի շուրջ:
"Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի, երկու երկրների կառավարությունների միջեւ ուղիղ երկխոսության վերսկսումը։ Կոչ ենք անում կողմերին առաջընթացի հասնել հումանիտար հարցերի շուրջ, ներառյալ ռազմագերիների, ականազերծման, անհայտ կորածների, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, միջազգային հումանիտար իրավունքի խախտումների հետաքննության հարցերը", - ըստ "Ինտերֆաքս-Ադրբեջանի"՝ ասել է Բլինքենը՝ ուրբաթ օրը Ստոկհոլմում ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդում: Նա հույս է հայտնել, որ իրենք՝ բոլորը, այդ թվում ՝ Ռուսաստանը, կկարողանան աշխատել այդ ոլորտում ՝ առաջընթացի հասնելու համար: Բլինքենը նաեւ կոչ է արել Բաքվին եւ Երեւանին լուծել այլ կարեւոր խնդիրներ, մասնավորապես, սկսել սահմանազատում եւ սահմանագծում, տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնում, ինչպես նաեւ շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար":
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կկայանա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: