Արմինֆո.Հարավային Կովկասում խաղաղության հասնելը որևէ կերպ կախված չէ Հայաստանից կամ Ադրբեջանից։ Դա կախված է Թուրքիայից, Ռուսաստանից, Իրանից, այլ խոշոր աշխարհաքաղաքական խաղացողներից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել սոցիոլոգ Կարեն Սարգսյանը։
"Այս ֆոնին, պարզապես, անիմաստ է թվում սահմանների գծագրման և հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ վերջին ողջ իրարանցումը։ Եթե Մոսկվան իրոք ձգտում է մեր տարածաշրջանի ապաշրջափակմանը, ապա նրան անհրաժեշտ է անել ընդամենը մեկ քայլ՝ վերականգնել հարաբերությունները Վրաստանի հետ։ Իհարկե, վերջինը ենթադրում է վրացական տարածքների օկուպացիայի վերացում։ Ինչից հետո երկաթուղու աբխազական հատվածը կրկին կկապի Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի հետ։ Իսկ նախիջեւանյան հատվածի ապաշրջափակումը Ջուլֆայով թույլ կտա միջանցիկ երկաթուղային հաղորդակցություն հաստատել նաեւ Իրանի հետ", - նշել է նա։
Ընդ որում, բոլորովին այլ հարց է, նրա կարծիքով, այն ուժերի առկայությունը, որոնք շահագրգռված են Ադրբեջանի տարածքով տարանցիկ հաղորդակցության ուղիների անցկացման հարցում՝ շրջանցելով Վրաստանը եւ Վրաստանի ներկայիս տարանցիկ ներուժը ոչնչացնելու նպատակով: Ինչը պայմանավորված է Արևմուտքի կողմից Վրաստանի ներկայիս կառավարելիությամբ։ Մինչդեռ, Ռուսաստանն ու Թուրքիան այսօր հնարավոր ամեն ինչ անում են ընդհանուր նպատակին հասնելու՝ Արեւմուտքին Հարավային Կովկասից դուրս մղելու ուղղությամբ։
Վերջինը սոցիոլոգը բացատրում է Էրդողանի Թուրքիայի և Արևմուտքի լուրջ դիմակայություններով, որի համար Թուրքիան վաղուց վերածվել է ՆԱՏՕ-ի վզափոկով շղթայված շան։ Վերջինս էլ պարբերաբար երկարացնում և կարճացնում է այդ վզափոկը՝ ելնելով Թուրքիայի պահվածքից և աշխարհաքաղաքական նպատակահարմարությունից։ Իսկ ինչ վերաբերում է, օրինակ, ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերություններին, ապա դրանք, նրա կարծիքով, պարբերաբար վատթարանում են։
Նման ֆոնին՝ Թուրքիային, ըստ Սարգսյանի, այլ բան չի մնում, քան պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Ինչն էլ թուրքերն անում են բավական հաջող։ Ինչպես դա ավանդաբար արվել է վերջին երկու հարյուր տարվա ընթացքում Հարավային Կովկասում՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածությունների շրջանակներում։ Այս լույսի ներքո սոցիոլոգը հիշեցրել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հիմնական անհաղթահարելի հակասությունները պատմականորեն գոյացել են նեղուցների եւ Բալկանների հարցերում: Պայմանական Հարավային Կովկասում թուրքերն ու ռուսները միշտ ընդհանուր լեզու են գտել եւ տարածաշրջանը բաժանել են այնպես, ինչպես մտածել են։
"Այս ֆոնին՝ մենք Հայաստանում նախկինի պես չենք հասկանում, թե գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացները որ ուղղությամբ են զարգանում։ Մենք չենք հասկանում և չենք ուզում հասկանալ, թե ինչ է մեզ առաջարկում և, համապատասխանաբար, ինչ է մեզանից ակնկալում աշխարհը։ Մեր իշխանությունները չունեն համապատասխան վերլուծական թիմ, որը կարողանար համապատասխան ռազմավարություն մշակել ոչ միայն արտաքին, այլ, նույնիսկ, ներքին քաղաքականության մեջ։ Եվ դա երբեք չի եղել։ Որպես արդյունք՝ մնում է մեկ ենթադրություն. Հայաստանի վերաբերյալ այդ ողջ աշխատանքը տարվում է Հայաստանից դուրս։ Այստեղից էլ՝ այն արդյունքները, որոնց մասին ես հիշատակեցի մեր զրույցի սկզբում", - ամփոփել է Սարգսյանը։