Արմինֆո. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի 4 172 թեստ է անցկացվել, որոնցից բացահայտվել է վարակման 189 դեպք (4,5 տոկոս), ընդ որում, ապաքինվել է 1 072 մարդ, մահացել է՝ 21 - ը: Առողջապահության նախարարության հաղորդման համաձայն, նոյեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 12 947 հիվանդ: Այն դեպքերի ընդհանուր թիվը, երբ քաղաքացիների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել մեկ այլ հիվանդության պատճառով, հասել է 1 440-ի (0,4 տոկոս):
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 360 218 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 338 120 մարդու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 14,3% - ը), ընդ որում, ապաքինվել է 316 198 (93,5%), մահացել՝ 7 535 (2,2%) հիվանդ: