


Արմինֆո. Իրանը, Ադրբեջանն ու Թուրքմենստանը կիրակի Աշխաբադում գազի սվոփային մատակարարումների շուրջ եռակողմ համաձայնագիր են կնքել։ Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել Իրանի եւ Ադրբեջանի նախագահներ Էբրահիմ Ռաիսին եւ Իլհամ Ալիեւը:
Համաձայն փաստաթղթի՝ Թուրքմենստանից Իրանի տարածքով Ադրբեջան է առաքվելու տարեկան 1,5-2 միլիարդ խորանարդ մետր գազ։ Իրանը բավականաչափ գումար կստանա այդ գործարքից, որպեսզի սեփական բնական գազը փոխադրի Իրանի հինգ նահանգներ։ Պայմանագիրը ավարտման ամսաթիվ չունի եւ ուժի մեջ կմտնի 2021 թվականի դեկտեմբերի 25-ին, հաղորդում է IRNA-ն։



