Արմինֆո. ՀՀ կառավարության որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ։ Համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում:
Նշենք, որ ավելի վաղ Հովհաննիսյանը գլխավորում էր Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն: Նա ՊԵԿ նախագահ էր նշանակվել 2020 թվականի հունիսի 5-ին և պաշտոնը լքել էր 2021 թվականի օգոստոսի 3-ին։
Հովհաննիսյանը մարզպետի պաշտոնում կփոխարինի Համբարձում Մաթևոսյանին, որը նոյեմբերի 25-ին ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից և նշանակվել ՀՀ փոխվարչապետ: