Արմինֆո.Ելնելով ՀՀ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարություններից՝ Փաշինյան-Պուտին-Ալիև այսօրվա հանդիպումից ակնկալիքների առավելագույնը Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու մասին հայտարարությունն է։
Եւ համապատասխան միջպետական հանձնաժողովի ձեւավորումը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում կմասնակցի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպմանը: Դեկտեմբերի 15-ին Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով Բրյուսելում "Արեւելյան գործընկերության" գագաթնաժողովի շրջանակում կկայանա Փաշինյան-Ալիեւ եւս մեկ հանդիպում:
"Կարծում եմ, որ վարչապետը փարատել է այն մտավախությունները, որունց համաձայն, Սոչիի օրակարգում կարող է լինել ինչ-որ այլ փաստաթուղթ։ Մասնավորապես, սահմանների հստակեցման գործընթացը հաշտության պայմանագրի ստորագրման և, իհարկե, Արցախի խնդրի լուծման հետ շաղկապելու Բաքվի ձգտումն արտացոլող։ Այդ բոլոր հարցերի շաղկապել, ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը եռակողմ ձևաչափի հետ կապել Մոսկվան չի կարող, նույնիսկ, նրա մոտ նման ցանկության առկայության դեպքում, դա կհանդիպի մյուս համանախագահող երկրների հակազդեցությանը", - ընդգծել է նա։
Վերջինս, ըստ վերլուծաբանի, բանակցությունների սեղանին թողնում է միակ հնարավոր փաստաթուղթը, որը նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի, այսպես կոչված, վիճելի հատվածների հստակեցում և սահմանազատում։ Վերջինս Ալիևին թողնում է միակ այլընտրանքը. կամ համաձայնել այն օրակարգին, որին Փաշինյանի համաձայնությունն արդեն հնչեցվել է, կամ էլ Սոչիից հեռանալ ձեռնունայն։
"Կրեմլի հայտարարության մեջ հատուկ հիշատակվում է, որ Սոչիում կողմերը քննարկելու են առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման հարցեր։ Իմ կարծիքով, տվյալ դեպքում խոսքը հունվարի 11-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքի մասին է։ Հայտարարության, որում, ի դեպ, ինչպես եւ 2020 թվականի հունվարի 9-ի հայտարարության մեջ, ոչ մի խոսք չկա Ադրբեջանի համար այդքան բաղձալի միջանցքի մասին։ Իսկ եթե դրան գումարենք ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի երևանյան վերջին հայտարարությունները և բառացիորեն նախօրեին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը՝ իրենց տարածքով անցնող տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ երկրների ինքնիշխանության անվերապահ պահպանման մասին՝ դրանց ապաշրջափակման դեպքում, Սոչիի օրակարգն էլ ավելի պարզ ու հստակ կդառնա", - ամփոփել է Սաֆարյանը։