Արմինֆո. Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար: Ինչպես տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը, նոյեմբերի 25-ին համապատասխան որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գևորգյանը 2015թ. դեկտեմբերի 21-ից զբաղեցրել է արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: 2021 թվականի հոկտեմբերի 14-ին նշանակվել է նախարարի խորհրդական։