Արմինֆո.Իմ կարծիքով, դեկտեմբերի 15 - ին Բրյուսելում նախատեսված եւ հայտարարված Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը նշանակում է հակամարտության կողմերի խոսակցության հրավեր:
Կարծում եմ, որ հայ-ադրբեջանական խնդիրների հարցում Եվրամիության ակտիվ միջնորդության մասին՝ Ռուսաստանի օրինակով, այսօր խոսք չկա։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրոատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում կմասնակցի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպմանը: Դեկտեմբերի 15-ին Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով Բրյուսելում "Արեւելյան գործընկերության" գագաթնաժողովի շրջանակում կկայանա Փաշինյան-Ալիեւ եւս մեկ հանդիպում:
"Փաշինյան-Ալիև բանակցությունները Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ նախատեսված էին դեռ նոյեմբերի սկզբին Մոսկվայում։ Եվ այն, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հակամարտության կարգավորման հեռանկարները կքննարկեն ոչ թե Մոսկվայում, այլ Բրյուսելում, բոլորովին չեն վկայում Կրեմլից նախաձեռնությունը վերցնելու ԵՄ-ի փորձերի մասին։ Առավել ևս, հայտարարել Ղարաբաղի հարցով նոր բանակցային ձևաչափի ստեղծման մասին։ Առաջին հերթին, այն պատճառով, որ երկու առաջնորդները, այսպես թե այնպես, մտադիր էին մասնակցել Բրյուսելում կայանալիք "Արեւելյան գործընկերության" գագաթնաժողովին", - ընդգծել է նա։
Նշելով ղարաբաղյան հակամարտության բարդության բարձր աստիճանը՝ Մարկեդոնովն ընդգծել է ԵՄ-ի ոչ մեծ դերը դրա կարգավորման գործում։ Բրյուսելը սահմանին զինված միջադեպերը դադարեցնելու հնարավորություններ եւ ռեսուրսներ, մրա կարծիքով, պարզապես, չունի: Նույն կերպ նա գնահատել է նաեւ ԵՄ-ի հնարավորությունները ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու, ինչպես նաեւ Ղարաբաղում խաղաղապահ գործողության իրականացման հարցերում:
"Եվ վերջապես, ըստ հերթականության, բայց ամենեւին ոչ ըստ կարեւորության վերջին հանգամանքը։ Հակամարտության տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ռուսական ծրագրից տարբերվող ծրագիր, որպես դրա կարգավորման առաջին քայլ, Եվրամիությունը, պարզապես, չունի։ Ոչ մի սկզբունքորեն նոր բան այնտեղ չեն առաջարկում։ Այս լույսի ներքո՝ ես Բրյուսելի կողմից հակամարտության կարգավորման պայմանական ռուսական ծրագրի վերաբերյալ անհամաձայնության ոչ մի դրսեւորում չեմ տեսնում", - ամփոփել է Մարկեդոնովը։