Արմինֆո.Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի 7 666 թեստ է անցկացվել, որոնցից 592-ը դրական արդյունք է տվել (7,7 տոկոս): Ապաքինվել է 1 217 մարդ, մահացել է՝ 40-ը:
Առողջապահության նախարարության հաղորդման համաձայն, նոյեմբերի 25-ին ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 16 421 հիվանդ: Այն դեպքերի ընդհանուր թիվը, երբ քաղաքացիների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել մեկ այլ հիվանդության պատճառով, հասել է 1 412-ի (0,4 տոկոս):
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 334 501 թեստ, որից հիվանդությունը հաստատվել է 336 330 մարդու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների թվի 14,4 տոկոսը), ընդ որում, ապաքինվել է՝ 311 078 հիվանդ (92,5 տոկոս), մահացել է՝ 7 419-ը (շուրջ 2,1 տոկոս):