Արմինֆո.Ռուսաստանն ու Թուրքիան այսօր վերցնում են այն և այնտեղ, ինչը, պարզապես, ավելի հեշտ է վերցնել։ Եվ դա միանգամայն նորմալ է, պարզապես, այն պատճառով, որ դա շատ շահավետ է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների գծով ռուս փորձագետ Արկադի Դուբնովը։
"Թուրքիան, օրինակ, Կովկասում, ընդհանուր առմամբ, այսօր դրսեւորում է ավելի աշխարհաքաղաքական, քան, պարզապես, տարածքային նկրտումներ։ Իսկ ահա տարածքային հավակնություններ թուրքերն իրականացնում են Սիրիայի հյուսիսում, այնտեղ, որտեղ ապրում են թուրքոմաններ։ Եվ Ղարաբաղի շուրջ 44-օրյա պատերազմի օրինակով բոլորս տեսանք, թե ինչպես Ռուսաստանը վերցրեց այն, ինչ նրան թույլ տրվեց վերցնել։ Ընդ որում, այնպես, որ նրան, նույնիսկ, խնդրեին դա վերցնել։ Ինչն արտացոլվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում", - հիշեցրել է նա։
Այստեղից էլ, ըստ Դուբնովի, բխում են Մոսկվայի արդեն մնացած գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։ Մասնավորապես, ակտիվորեն աջակցելով Երեւանին, Մոսկվան կարող է 4 տարի անց կորցնել Ղարաբաղում իր խաղաղապահների ներկայությունը։ Այստեղից էլ՝ հակամարտության կողմերի միջեւ մանեւրելու Ռուսաստանի ձգտումը, որպեսզի պահպանի անցյալ տարվա պատերազմի արդյունքում սեփական ձեռքբերումները: Այսպիսով, Հայաստանի երկարամյա հույսերը Ռուսաստանի հանդեպ, որպես սեփական անկախության և ինքնիշխանության անձեռնմխելիության երաշխավորի, չարդարացան։
Դուբնովը գործերի նման վիճակի պատճառ է համարում պատմական իրողություններում տեղի ունեցող փոփոխությունները։ Պարզապես, այն պատճառով, որ այս ողջ ընթացքում Ռուսաստանը Հայաստանի համար երաշխավոր էր ոչ այնքան Ադրբեջանի դեմ, որքան ողջ թյուրքական աշխարհի հետ սեփական դիմակայության մեջ։ Մինչդեռ, այսօր Ռուսաստանը, նրա կարծիքով, գտնվում է բոլորովին այլ ՝ նեոկայսերական թրենդի վիճակում, որի շրջանակներում նկատվում է Ռուսաստանի նոր կայսերական էության վերականգնման ձգտումը։ Փորձագետի կարծիքով, հենց դա է Կրեմլի նպատակը։
"Բոլորին պահել լարվածության մեջ", նկատի ունենալով ապագայի լուրջ գործերը՝ այս կամ այն տարածքում կայսրության վերականգնման ուղղությամբ։ Կայսրություն, որի մի մաս Ղարաբաղը՝ սեփական պրոտեկտորատի տեսքով, մենք արդեն, կարծես, մեր ձեռքն ենք առել։ Հենց այստեղ է անհրաժեշտ փնտրել այն պատճառների արմատները, որոնք թույլ չեն տալիս Ռուսաստանին պաշտպանել սեփական ռազմական դաշնակից Հայաստանին։ Նկատի ունենալով ապագա նեոկայսերական քաղաքականությունը՝ Ադրբեջանը Մոսկվայի համար կարևոր և թանկ է արդեն այսօր։ Եվ, բնավ չպաշտպանելով նման քաղաքականությունը, պարզապես, ելնելով պատմական և առկա իրողություններից, ես արձանագրում եմ. Հայաստանին, հաստատ, չարժե Ռուսաստանի վրա հույս դնել", - ամփոփել է Դուբնովը։