Արմինֆո. Նոյեմբերի 24-ին, ժամը 11։01-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․այրվում է խոտածածկ տարածք:
Ինչպես հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 23 հրշեջ-փրկարար, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից և Գոշ գյուղի 3 բնակիչ․ աշխատանքներին ներգրավվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 1 միավոր օժանդակ տեխնիկա։ «Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին, մարվել՝ 16։28-ին։ Այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և 5000 քմ անտառածածկ տարածք», - ասվում է ԱԻՆ հաղորդագրությունում։