Արմինֆո.Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցություններ, որոնք նվիրված են 2020թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության ստորագրման տարեդարձին:
Ինչպես հաղորդում Է Կրեմլի մամուլի ծառայությունը, նախատեսվում է քննարկել երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ու խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը: Հատուկ ուշադրություն է դարձվելու առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման եւ զարգացման հարցերին: Նախատեսվում են նաև Պուտինի առանձնազրույցներ Ալիևի և Փաշինյանի հետ։