


Արմինֆո.Երևանը դիմել է Մոսկվային՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում միջնորդության մասին խնդրանքով: Այդ մասին հաղորդել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական կարգավորման գործընթացին։ Եվ մենք Ռուսաստանին հայտնել ենք, որ պատրաստակամ ենք առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընաց սկսելու։ Երբ և եթե նման գործընթաց սկսվի, բնականաբար, մենք դրա մասին տեղեկատվություն կտրամադրենք», - ասել է Հունանյանը «Ազատություն» ռադիոկայանին։
Ընդ որում, նա հավաստիացրել է, որ մինչ օրս Անկարայի եւ Երեւանի միջեւ ուղղակի բանակցություններ չեն եղել։ Հունանյանը նաեւ մեկնաբանել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ: Նրա ասելով, քննարկվում են տարբեր ձևաչափերով տարբեր առաջարկներ։
"Երբ պայմանավորվածություն ձեռք բերվի ժամկետի, տեղի ու ձևաչափի մասին, մենք նախօրոք կտեղեկացնենք ողջամիտ ժամկետներում", - հավելել է Վահան Հունանյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայնել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում անցկացնել՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:



