Արմինֆո. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին և դեսպանության կցորդ Աշոկ Բհատնագարին:
Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրի միջև ձևավորված ամուր կապերը առողջապահական նոր ծրագրերի նախադրյալներ են ստեղծել:
Նշվել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև շուտով կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը:
Անդրադարձ է եղել նաև հայ-հնդկական գործակցությամբ մարզերի առողջության առաջնային պահպանման օղակի վերազինմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև դեղագործության ոլորտում հայ-հնդկական կապերը զարգացնելու հնարավորություններին:
Կողմերը քննարկել են նաև COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացի, պատվաստանյութերի հասանելիության վերաբերյալ հարցեր: