Արմինֆո. Նոյեմբերի 21-ի դրությամբ Հայաստանում պատվաստվել է 1 110 891 մարդ։ Այդ մասին հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն, պատվաստված քաղաքացիների ընդհանուր թվից առաջին դեղաչափ ստացել է 738 887 մարդ, իսկ երկրորդը՝ 372 004-ը:
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հաղորդել էր, որ Հայաստանում պատվաստված քաղաքացիների ընդհանուր թվի 96%-ը Հայաստանի քաղաքացիներ են: Առավել ակտիվ պատվաստման գործընթացը տեղի է ունենում 31-65 տարեկան քաղաքացիների շրջանում (ավելի քան 68%):
Հայաստանում առանց որեւէ սահմանափակման հասանելի են ռուսական արտադրության (Սպուտնիկ), բրիտանաշվեդական (AstraZeneca), չինաական (Կորոնավակ և Սինոֆարմ) և ամերիկյան Moderna <Սպայկվակս> պատվաստանյութերը։ Ավելի վաղ հաղորդվել էր ամերիկյան արտադրության Novavax, Johnson&Johnson եւ Phizer պատվաստանյութերի ձեռք բերման շուրջ բանակցությունների մասին:
Հայաստանում համավարակի բռնկման պահից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 334 347 դեպք (թեստը հանձնած քաղաքացիների 14,4% - ը), ընդ որում, ապաքինվել է 307 484 մարդ (90,9%), մահացել է 7 308 մարդ (2,1%): Ընդհանուր առմամբ, Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 311 186 թեստ: