Արմինֆո.Հայաստանում վերջին մեկ օրվա ընթացքում անցկացվել է կորոնավիրուսի 8 148 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 799 քաղաքացու մոտ (9,8 տոկոս), ապաքինվել է 1 903 մարդ, մահացել՝ 29 - ը: ՀՀ առողջապահության նախարարության հաղորդման համաձայն, նոյեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 22 243 հիվանդ:
Այն դեպքերի ընդհանուր թիվը, երբ քաղաքացիների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել մեկ այլ հիվանդության պատճառով, հասել է 1402-ի (0,4 տոկոս):
Հայաստանում համավարակի բռնկման պահից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 332 713 դեպք (թեստը հանձնած քաղաքացիների 14,5% - ը), ընդ որում, ապաքինվել է 301 856 մարդ (90,71%), մահացել է 7 212 մարդ (2,1%): Ընդհանուր առմամբ, Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 289 360 թեստ։