Արմինֆո. Հարավային Կովկասը եղել է նոյեմբերի 16-ին Պենտագոնում պաշտպանության հարցերով թուրք-ամերիկյան բարձր մակարդակի խմբի հանդիպմանը քննարկվեած թեմաների թվում։
"Հիմնվելով ԱՄՆ նախագահ Բայդենի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի, ինչպես նաեւ պաշտպանության նախարար Օսթինի եւ ազգային պաշտպանության նախարար Աքարի միջեւ վերջերս տեղի ունեցած խոսակցությունների վրա, պատվիրակությունները քննարկել են ֆունկցիոնալ եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ": Այդ մասին հաղորդել է «Թուրանը»՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Անտոն Սեմելրոթին։ "Դա ներառում է անդրազգային առաջնահերթություններ, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը եւ տարածաշրջանային անվտանգությունն Աֆղանստանում, Աֆրիկայում, Հարավային Կովկասում, Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում եւ Մերձավոր Արեւելքում", - նշել է նա:
ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Լաուրա Կուպերը, ընդգծել է նաեւ Սեւ ծովի շուրջ երկու երկրների համագործակցությունը:
Կողմերը քննարկել են նաեւ պաշտպանության ոլորտում համագործակցությունը: Լաուրա Կուպերը հաստատել է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի ռազմական արդիականացման պահանջների ճանաչումը՝ ի աջակցություն ՆԱՏՕ-ի։ Պենտագոնի ներկայացուցիչների խոսքով՝ պատվիրակությունները պայմանավորվել են Անկարայում հետագա հանդիպման շուրջ։