


Արմինֆո. Հայաստանում վերջին 24 ժամում անցկացվել է կորոնավիրուսի 10 074 թեստ, հիվանդությունը հաստատվել է 1 019 քաղաքացիների մոտ (10,1 տոկոս), ապաքինվել է 1 461 մարդ, մահացել է՝ 30-ը: Ինչպես հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարությունը, նոյեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 23 381 հիվանդ:
Այն դեպքերի ընդհանուր թիվը, երբ քաղաքացիների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել մեկ այլ հիվանդության պատճառով, հասել է 1397-ի (0,4 տոկոս): Հայաստանում համավարակի բռնկման պահից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 331 914 դեպք (թեստ հանձնած քաղաքացիների 14,5% - ը), ընդ որում, ապաքինվել է 299 953 մարդ (90,4%), մահացել է՝ 7 183 (2,1%): Ընդհանուր առմամբ, Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 281 212 թեստ:



