Արմինֆո.Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության սրումը: Մտահոգություն է հայտնվել տեղի ունեցած զինված ընդհարումների կապակցությամբ։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի կողմից զսպվածության դրսևորման, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծելու հրամայականը ։