Արմինֆո. Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր լարվածության կապակցությամբ և կոչ արել երկու երկրներին զսպվածություն դրսեւորել:
Հաթիբզադեն նաև կոչ է արել երկրներին զերծ մնալ հակամարտության սրացումից։ Իրանի ներկայացուցիչը, նշելով երկու երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, երկու կողմերին կոչ է արել իրավիճակը կարգավորել երկխոսության միջոցով եւ խաղաղ ճանապարհով, հաղորդում է IRNA-ն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակվել են սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա: Հակառակորդը կիրառել է հրետանի, զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում, ըստ ՀՀ ՊՆ-ի, հակառակորդը կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ ունի: Հայկական կողմն էլ կորուստներ ունի ։
ՀՀ ՊՆ-ից ուշ երեկոյան տեղեկացրել են, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ կրակը դադարեցվել է ժամը 18:30-ից, իրավիճակը համեմատաբար կայունացել է: