


Արմինֆո.Հայաստանում վերջին մեկ օրում անցկացվել է կորոնավիրուսի 10 870 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 982 քաղաքացու մոտ (9 տոկոս), ապաքինվել է 1 153 մարդ, մահացել է 46 հիվանդ:
ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 23 856 հիվանդ: Այն դեպքերի ընդհանուր թիվը, երբ քաղաքացիների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել մեկ այլ հիվանդության պատճառով, հասել է 1394-ի (0,4 տոկոս):
Հայաստանում համավարակի բռնկման պահից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 330 895 դեպք (թեստը հանձնած քաղաքացիների 14,6% - ը), ընդ որում, ապաքինվել է 298 492 մարդ (90,2%), մահացել՝ 7153-ը (2,1%): Ընդհանուր առմամբ, Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 271 138 թեստ:



