Արմինֆո.ՄԱԿ Անվտանգության խորհուրդն առայժմ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ նիստ չի ծրագրել, սակայն Անվտանգության խորհրդի անդամները կարող են դա քննարկել: Ըստ "ՌԻԱ նովոստի"-ի՝ այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերը: "Օրակարգում ոչինչ չկա։ Բայց՝ տեսնենք։ Մենք կարող ենք դա քննարկել", - ասել է դե Ռիվիերը լրագրողներին։