Արմինֆո.Հայկական իշխանությունները դիմում են Մոսկվային՝ կոչ անելով պաշտպանել հանրապետության ինքնիշխան տարածքը ադրբեջանական զորքերի հարձակումից։ Այս մասին Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, արձանագրելով, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են հայկական դիրքերի վրա՝ սահմանի արևելյան ուղղությամբ։
"Քանի որ հարձակումը կատարվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, 1997 թվականի պայմանագրի համաձայն, մենք դիմում ենք ՌԴ-ին՝ կոչ անելով պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այժմ նախապատրատսվում է գրավոր դիմում", - նշել է Գրիգորյանը, հավելելով, որ Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի օգնությունը։
Նրա ասելով, Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը օգնություն կցուցաբերի, եւ երկիրը հնարավորություն կունենա վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: Նա նաև հիշեցրել է ՌԴ համար կարմիր գծի մասին՝ ՀՀ սահմանների տեսքով, և նշել է, որ հենց դրանից ելնելով է հայկական կողմը օգնության համար դիմում է ռուսական կողմին: "Եթե հնարավոր է՝ բանակցային ճանապարհով, իսկ եթե՝ ոչ, ապա այլ ճանապարհով Ռուսաստանից օգնություն ենք ակնկալում", - ասել է նա, հավելելով, որ հայկական կողմը մտադիր է դիմել նաև ՀԱՊԿ-ին: