


Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը զիջում են ապաքինված քաղաքացիների գծով գրանցված դինամիկան: ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, անցած մեկ օրում երկրում անցկացրել է կորոնավիրուսի 10 338 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 1 251 քաղաքացու մոտ (12,1 տոկոս), ընդ որում, ապաքինվել է 2 192 մարդ, մահվան ելքերի թիվը կազմել է 39:
Աղբյուրի համաձայն, նոյեմբերի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 27 642 հիվանդ: Այն դեպքերի ընդհանուր թիվը, երբ հիվանդների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել մեկ այլ հիվանդության պատճառով, հասել է 1371 (0.4%): Հայաստանում համավարակի բռնկման պահից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 328 081 դեպք (թեստ հանձնած քաղաքացիների թվի 14,6%-ը), ընդ որում, ապաքինվել է 292 092 մարդ (89 տոկոս), մահացել է 6976-ը (2,1 տոկոս): Ընդհանուր առմամբ, Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 237 401 թեստ։



