Ուրբաթ, 12 Նոյեմբերի 2021 12:16
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի արտգործնախարարը միջազգային հանրությանը կոչ է արել թույլ չտալ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունն արժանանա Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության ողբերգական ճակատագրին

Հայաստանի արտգործնախարարը միջազգային հանրությանը կոչ է արել թույլ չտալ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունն արժանանա Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության ողբերգական ճակատագրին

Արմինֆո.Այն արտասովոր մարտահրավերները, որոնց այսօր բախվում է աշխարհը՝ զինված հակամարտություններից մինչև COVID-19 համավարակ և կլիմայի փոփոխություն, ընդգծում են կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը: Հետևաբար, այսօր, երբ մենք նշում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակը, վերահաստատում ենք մեր հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքներին և մեր աջակցությունը կազմակերպության Ռազմավարական վերափոխման գործընթացին։

Ըստ ԱԳՆ մամուլի ծառայության, այդ մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին ի ելույթում:

 

«2022 թվականին կլրանա ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակը, որի ընթացքում  Հայաստանը հաստատակամորեն եղել և շարունակում է հավատարիմ մնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատին՝ ուղղված համամարդկային արժեքների առաջմղմանը և մեր ընդհանուր, այդ թվում՝ Կայուն զարգացման 2030 թվականի  օրակարգում սահմանված նպատակների իրականացմանը: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք ներկայացնել մեր թեկնածությունն անդամակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդին՝ 2021-2025թթ․ ժամանակահատվածի համար։

 

Հայաստանը հանձնառու է խթանել կրթության ապագան` հիմնված բոլորի համար հավասար հնարավորությունների սկզբունքի վրա։ Մենք կարծում ենք, որ համաշխարհային քաղաքացիական կրթությունը կարևոր գործիք է գլոբալ մարտահրավերներին հակազդելու համար։ Հավատացած ենք, որ կրթությունն ու իրազեկվածության բարձրացումը կենսական նշանակություն ունեն ատելության խոսքի և ինքնության հիմքով խտրականության կանխարգելումն առաջ մղելու գործում։ Սա նաև 2020թ.-ին Երևանի պետական համալսարանում Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հիմնադրման հիմնական գաղափարներից է: 

 

Մենք լիովին աջակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Աֆրիկայի առաջնահերթության և Փոքր կղզիների զարգացող պետությունների գլոբալ ծրագրերին, որոնք պետք է առավել խթանվեն՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթության և մշակույթի ոլորտներին։

 

Հայաստանն աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերին՝ ուղղված հակամարտությունների գոտիներում մշակութային ժառանգության պահպանմանը և դատապարտում մշակութային խորհրդանիշների վրա հարձակումները՝ պայմանավորված դրանց ծագման կամ ինքնության տարբերություններով:

 

Տիկնա՛յք և պարոնա՛յք, անցյալ տարվա աշնանը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ներառյալ դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 22․000 երեխա զրկվել է կրթության իրավունքից։

Շուրջ մեկ տարի է նաև ինչ Հայաստանն ահազանգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ու անդամ պետություններին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային արժեքների նկատմամբ լուրջ սպառնալիքների մասին։ Մենք երախտապարտ ենք տիկին Օզուլեին իր ջանքերի համար՝ միտված Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելուն, որը համապատասխանում է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի  կոնվենցիային։ 

 

Ցավոք, Ադրբեջանը շարունակում է արգելափակել այդ առաքելության իրականացումը։ Այս խոչընդոտող վերաբերմունքը  մեզ ստիպում է վատագույնը սպասել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության վիճակի վերաբերյալ։ Ե՛վ ռազմական գործողությունների ընթացքում, և՛ զինադադարի հաստատումից հետո ադրբեջանական զինուժի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և վանդալիզմի բազմաթիվ փաստագրված դեպքեր են արձանագրվել, և, թերևս, ամենատխրահռչակ օրինակը անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարին անօդաչու թռչող սարքից կրկնակի ճշգրիտ հարվածներն են։ 

 

Լեռնային Ղարաբաղի կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման հետ մեկտեղ մենք ականատես ենք լինում ավելի քան 1500 մշակութային և 19000 թանգարանային նմուշներով հարուստ՝ ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ինքնության խեղաթյուրման և ճարտարապետական տեսքի փոփոխման անթույլատրելի դեպքերի։

 

Չափազանց կարևոր է միջազգային ջանքերն ուղղել և պատշաճ քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը արժանանա Նախիջևանի՝ ընդհանուր թվով 28000 ոչնչացված հայկական մշակութային ժառանգության ողբերգական ճակատագրին։

 

Տիկնա՛յք և պարոնա՛յք, կցանկանայի եզրափակել խոսքս՝ ընդգծելով խաղաղության, հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մշակույթի, ինչպես նաև մշակույթների միջև երկխոսության խթանման կարևորությունը՝ որպես մարդկանց միավորելու և խաղաղ համակեցությունն ամրապնդելու կարևոր գործիք: Անշուշտ դա մեզ հնարավորություն կտա իրագործել Կազմակերպության բոլոր առաջնահերթությունները», - իր ելույթում, մասնավորապես, ասել է Արարատ Միրզոյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մասնակցել է արհեստական բանականությանը նվիրված քննարկումներին՝ ՄԱԿ կենտրոնակայանումՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մասնակցել է արհեստական բանականությանը նվիրված քննարկումներին՝ ՄԱԿ կենտրոնակայանում
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Հայաստանը՝ համավարակների վերաբերյալ քաղաքական հռչակագրի ընդունման նախաձեռնող երկիրՀայաստանը՝ համավարակների վերաբերյալ քաղաքական հռչակագրի ընդունման նախաձեռնող երկիր
Հայաստանն ու Նեպալը մտադիր են խթանել գործարար կապերը մի շարք ուղղություններովՀայաստանն ու Նեպալը մտադիր են խթանել գործարար կապերը մի շարք ուղղություններով
ԿԸՀ-ը որոշել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում կուսակցությունների և դաշինքների համարներըԿԸՀ-ը որոշել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում կուսակցությունների և դաշինքների համարները
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե-ֆակտո խաղաղություն է ձեռք բերվել. ԲայրամովԱդրբեջանի և Հայաստանի միջև դե-ֆակտո խաղաղություն է ձեռք բերվել. Բայրամով
Հայաստանը դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագրեր է ստորագրել Անգոլայի եւ Ռուանդայի հետՀայաստանը դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագրեր է ստորագրել Անգոլայի եւ Ռուանդայի հետ
Հայաստանն ու Հունգարիան հեռանկարային գործընկերությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնելՀայաստանն ու Հունգարիան հեռանկարային գործընկերությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի դեսպանի հետՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի դեսպանի հետ
Նույնիսկ Վրացական պատրիարքարանին ուղղված հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ը զերծ չի մնացել Հայոց եկեղեցու հիշատակումիցՆույնիսկ Վրացական պատրիարքարանին ուղղված հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ը զերծ չի մնացել Հայոց եկեղեցու հիշատակումից
Սամվել Կարապետյան․ Հայաստանի եվրաինտեգրման կուրսն ուղղված է Ռուսաստանի դեմՍամվել Կարապետյան․ Հայաստանի եվրաինտեգրման կուրսն ուղղված է Ռուսաստանի դեմ
Սամվել Կարապետյան. Շարժվելով դրսից թելադրանքով՝ Հայաստանի ինքնիշխանության մասին խոսելն անիմաստ էՍամվել Կարապետյան. Շարժվելով դրսից թելադրանքով՝ Հայաստանի ինքնիշխանության մասին խոսելն անիմաստ է
ԲՀԿ մամուլի քարտուղար․ Ծառուկյանի ԲՀԿ մամուլի քարտուղար․ Ծառուկյանի "Նոյ" կոնյակով բեռնված բեռնատարները գրեթե 20 օր չեն կարողանում հասնել Ռուսաստան
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
Կարիերայի մեկնարկը՝ Իդրամի և IDBank-ի հետԿարիերայի մեկնարկը՝ Իդրամի և IDBank-ի հետ
Հարցում. հարցվածների շուրջ 65%-ն անհրաժեշտ է համարում Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայությունըՀարցում. հարցվածների շուրջ 65%-ն անհրաժեշտ է համարում Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայությունը
Սուրեն Սուրենյանց. Սուրեն Սուրենյանց. "Փաշինյանը սկսել է երկրում սեփականության համատարած վերաբաշխման գործընթաց"
Մարթա Կոսը եվրոպացի սպառողներին կոչ է արել հայկական արտադրանքը ներառել իրենց գնումների զամբյուղներումՄարթա Կոսը եվրոպացի սպառողներին կոչ է արել հայկական արտադրանքը ներառել իրենց գնումների զամբյուղներում
Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել հանդիպում Իրանի դեսպանի հետԱնվտանգության խորհրդում տեղի է ունեցել հանդիպում Իրանի դեսպանի հետ
ՀՀ երրորդ նախագահը պետք է ներկա լինի դատական հաջորդ նիստերինՀՀ երրորդ նախագահը պետք է ներկա լինի դատական հաջորդ նիստերին
Հայաստանն ու Մարոկկոն ավելի սերտ կապեր հաստատելու քաղաքական պատրաստակամություն են հայտնելՀայաստանն ու Մարոկկոն ավելի սերտ կապեր հաստատելու քաղաքական պատրաստակամություն են հայտնել
"Տերմինատորի" եւ "Տիտանիկի" ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը կժամանի Հայաստան
ԱԺ խոսնակն ու դեսպանը քննարկել են Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցերԱԺ խոսնակն ու դեսպանը քննարկել են Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Հարցում․ Հարցված քաղաքացիների 59%-ը կարծում է, որ Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն Տիգրանաշենը հանձնել ԱդրբեջանինՀարցում․ Հարցված քաղաքացիների 59%-ը կարծում է, որ Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին
Հայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Չեխիայի դեսպանինՀայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Չեխիայի դեսպանին
Սեպտեմբերի 25-ից արևադարձային տաք օդային զանգվածները կլքեն ՀայաստանըՍեպտեմբերի 25-ից արևադարձային տաք օդային զանգվածները կլքեն Հայաստանը
Հարցում․ Հարցված ՀՀ քաղաքացիների մոտ 60 տոկոսն անհրաժեշտ է համարում հանրաքվեի անցկացումը՝ ԵԱՏՄ և ԵՄ միջև ընտրություն կատարելու համարՀարցում․ Հարցված ՀՀ քաղաքացիների մոտ 60 տոկոսն անհրաժեշտ է համարում հանրաքվեի անցկացումը՝ ԵԱՏՄ և ԵՄ միջև ընտրություն կատարելու համար
Հարցում. հարցվածների 54%-ը կարծում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներՀարցում. հարցվածների 54%-ը կարծում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ
Հարցում․ Հայաստանի վարչապետի աշխատանքին հավանություն է տալիս հարցված հայաստանցիների 31 տոկոսը, եւ ընդհանրապես հավանություն չի տալիս՝ 29,3 տոկոսըՀարցում․ Հայաստանի վարչապետի աշխատանքին հավանություն է տալիս հարցված հայաստանցիների 31 տոկոսը, եւ ընդհանրապես հավանություն չի տալիս՝ 29,3 տոկոսը
ՀՅԴ․ Հայ ժողովուրդը կանգնած է բախտորոշ բեկումնային պահի առջևՀՅԴ․ Հայ ժողովուրդը կանգնած է բախտորոշ բեկումնային պահի առջև
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդ. Ռուսական գազից հրաժարվելը շատ ավելի ցավոտ կլինի Հայաստանի համար, քան եվրոպական երկրների համարՌուսաստանի Անվտանգության խորհուրդ. Ռուսական գազից հրաժարվելը շատ ավելի ցավոտ կլինի Հայաստանի համար, քան եվրոպական երկրների համար
Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը կօգնի ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի մասնագետներին զարգացնելու նրանց մասնագիտական կարողությունները։Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը կօգնի ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի մասնագետներին զարգացնելու նրանց մասնագիտական կարողությունները։
Հայաստանն ու Ֆրանսիան ընդգծում են տնտեսական, ենթակառուցվածքային, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցության կարևորությունըՀայաստանն ու Ֆրանսիան ընդգծում են տնտեսական, ենթակառուցվածքային, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցության կարևորությունը
Ռոբերտ Աբիսողոմոնյան. Մարդկային կապիտալի զարգացումը և խոցելի խմբերի պաշտպանությունը Հայաստանի զարգացման առաջնահերթություններից ենՌոբերտ Աբիսողոմոնյան. Մարդկային կապիտալի զարգացումը և խոցելի խմբերի պաշտպանությունը Հայաստանի զարգացման առաջնահերթություններից են
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի արձագանքը TRIPP նախագծին մեծապես կախված կլինի ռուս-ամերիկյան հարաբերությունների միտումիցՌուս քաղաքագետ. Մոսկվայի արձագանքը TRIPP նախագծին մեծապես կախված կլինի ռուս-ամերիկյան հարաբերությունների միտումից
Հայաստանի Ազգային ժողովի նախագահը և Լիտվայի դեսպանը քննարկել են Երևանի և Վիլնյուսի միջև երկկողմ համագործակցությունըՀայաստանի Ազգային ժողովի նախագահը և Լիտվայի դեսպանը քննարկել են Երևանի և Վիլնյուսի միջև երկկողմ համագործակցությունը
Հայաստանի դատարանը հրաժարվել է կարճել նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործըՀայաստանի դատարանը հրաժարվել է կարճել նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը
Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից անցել է երեք տարիՍտեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից անցել է երեք տարի
COP-17-ից առաջ Եվրոպական խորհրդարանը կանցկացնի հատուկ նախապատրաստական միջոցառումCOP-17-ից առաջ Եվրոպական խորհրդարանը կանցկացնի հատուկ նախապատրաստական միջոցառում
Միրզոյանը և Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցըՄիրզոյանը և Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդ. Երևանը կարող է հիասթափվել, եթե ընտրի ամերիկյան անվտանգության երաշխիքները՝ ռուսականի փոխարենՌուսաստանի Անվտանգության խորհուրդ. Երևանը կարող է հիասթափվել, եթե ընտրի ամերիկյան անվտանգության երաշխիքները՝ ռուսականի փոխարեն
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն. ԵՄ ներքին շուկան մրցունակ է, և այնտեղ հայկական արտադրանքի համար բարենպաստ պայմաններ չեն լինիՌուսաստանի արտաքին գործերի նախարարություն. ԵՄ ներքին շուկան մրցունակ է, և այնտեղ հայկական արտադրանքի համար բարենպաստ պայմաններ չեն լինի
Լրատվամիջոցներ. Միացյալ Նահանգները մոտ 7.5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին ֆինանսավորելու համարԼրատվամիջոցներ. Միացյալ Նահանգները մոտ 7.5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին ֆինանսավորելու համար
Փոխվարչապետ. Երևանը բարձր է գնահատում Չինաստանի հետ քաղաքական երկխոսության զարգացումը, տնտեսական կապերի ընդլայնումը և Պեկինի աջակցությունը Հայաստանի «Աշխարհի խաչմերուկ» նախագծինՓոխվարչապետ. Երևանը բարձր է գնահատում Չինաստանի հետ քաղաքական երկխոսության զարգացումը, տնտեսական կապերի ընդլայնումը և Պեկինի աջակցությունը Հայաստանի «Աշխարհի խաչմերուկ» նախագծին
Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացել Հարավային Կովկասի տարածաշրջանի համարՓաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացել Հարավային Կովկասի տարածաշրջանի համար
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մի շարք նոր հանդիպումներ է ունեցել իր գործընկերների և գործընկերների հետՆիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մի շարք նոր հանդիպումներ է ունեցել իր գործընկերների և գործընկերների հետ
ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումը
Տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանական էթիկայի հարցերով հատուկ հանձնաժողովի առաջին նիստըՏեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանական էթիկայի հարցերով հատուկ հանձնաժողովի առաջին նիստը
STEAM կրթական ծրագրին մասնակցում է մոտ 1000 երեխաSTEAM կրթական ծրագրին մասնակցում է մոտ 1000 երեխա
Միջազգային իրավունքի փորձագետը արձագանքել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հայտարարությանըՄիջազգային իրավունքի փորձագետը արձագանքել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հայտարարությանը
ՀԱԵ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ այսպես կոչված զեկույցը հակասահմանադրական է, ոչ կանոնիկ և անօրինական իր բովանդակությամբ և ձևովՀԱԵ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ այսպես կոչված զեկույցը հակասահմանադրական է, ոչ կանոնիկ և անօրինական իր բովանդակությամբ և ձևով
Հայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել հանդիպում ԵԺԿ պատվիրակության հետՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել հանդիպում ԵԺԿ պատվիրակության հետ
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վստահ է COP-17-ի հաջողության մեջ ՀայաստանումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վստահ է COP-17-ի հաջողության մեջ Հայաստանում
Գազի սակագները նաև քաղաքական գին ունեն. Ալեն ՍիմոնյանԳազի սակագները նաև քաղաքական գին ունեն. Ալեն Սիմոնյան
Փաշինյան. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին գրավվել է Կտրիճ Ներսիսյանի կողմիցՓաշինյան. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին գրավվել է Կտրիճ Ներսիսյանի կողմից
Հայաստանի դատարանը երկու ամսով երկարաձգել է արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքըՀայաստանի դատարանը երկու ամսով երկարաձգել է արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքը
ՀՀ արտաքին գործերի նախարարը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին հայկական ապրանքների նկատմամբ ժամանակավոր առևտրային միջոցառումներ ձեռնարկելու համարՀՀ արտաքին գործերի նախարարը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին հայկական ապրանքների նկատմամբ ժամանակավոր առևտրային միջոցառումներ ձեռնարկելու համար
Հայաստանի նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բրազիլիայի դեսպանի հետՀայաստանի նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բրազիլիայի դեսպանի հետ
Փորձագետ․ Հայաստանի կառավարությունը հետընտրական շրջանում շարունակում է բովանդակությամբ լցնել այն, ինչ սահմանում է որպես միջազգային շփումների Փորձագետ․ Հայաստանի կառավարությունը հետընտրական շրջանում շարունակում է բովանդակությամբ լցնել այն, ինչ սահմանում է որպես միջազգային շփումների "դիվերսիֆիկացում"
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ