


Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում ՝ Ստեփանակերտի մերձակա ռուսական զինվորական ավանի տարածքում, բացվել է առաջին ուղղափառ եկեղեցին՝ ի պատիվ Քրիստոսի ծննդյան։ Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը եւ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Գենադի Անաշկինը: "Ղարաբաղում ռուսական եկեղեցիներ, ցավոք, չեն պահպանվել։ Բոլորը բոլշևիկների կողմից ոչնչացվել են խորհրդային տարիներին, և այդ հանգամանքից Քրիստոսի ծննդյան պատվին կառուցված ռուսական ուղղափառ եկեղեցին սրբազան, պատմական նշանակություն է ձեռք բերում", - արարողության ժամանակ ասել է Ստեփանակերտի ռուսական համայնքի նախագահ Ալեքսանդր Բոդրովը։ Հաղորդվում է, որ տաճարի բացումից հետո այնտեղ առաջին աղոթքն է մատուցվել։


