Արմինֆո. ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միավորված համակարգը կարող է կատարելագործվել եւ հարմարեցվել օդատիեզերական պաշտպանության խնդիրների լուծմանը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ամփոփելով ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի արդյունքները:
"Դիտարկվել են հումանիտար ականազերծման համատեղ ստորաբաժանման ձեւավորման, ինչպես նաեւ ռազմական նշանակության համատեղ համակարգերի զարգացման անհրաժեշտ միջոցները։ Դա վերաբերում է հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ադապտացմանը օդատիեզերական պաշտպանության խնդիրների լուծմանը, Համագործակցության պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգի կառուցման կատարելագործմանը",- ասել Է Շոյգուն, հաղորդում է "Զվեզդա" հեռուստաալիքը:
ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները նաեւ հավանություն են տվել ռազմական կրթության եւ կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության համակարգի զարգացման հիմնական ուղղություններին, ինչպես նաեւ պետական ռադիոլոկացիոն միասնական համակարգին: ԱՊՀ մասնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են առաջիկա տարվա համատեղ միջոցառումների ծրագիրը եւ որոշել ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները: "Որոշվել են ռազմական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները եւ հաստատվել է 2022 թվականի համատեղ միջոցառումների պլանը", - նշել է Շոյգուն: Նա նաեւ ասել է, որ ԱՊՀ երկրների բոլոր ռազմական նախարարությունները նիստի ընթացքում հաստատել են իրենց առջեւ ծառացած մարտահրավերների եւ ռազմական անվտանգության սպառնալիքների բնույթի միասնական ըմբռնումը:
Նրա խոսքով ՝ ԱՊՀ երկրները 2022 թվականին կանցկացնեն հակաօդային պաշտպանության համակարգչային հրամանատարաշտաբային վարժանք: "Պաշտպանության նախարարների խորհուրդը որոշում է ընդունել հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի "տարածաշրջանային անվտանգություն - 2022" համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժություն անցկացնելու մասին:
Բացի այդ, հաջորդ տարի կկազմակերպվեն երրորդ ռազմամարզական խաղերը' նվիրված ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 30-ամյակին: Նիստի մասնակիցները նաեւ պայմանավորվել են "խորացնել գործնական փոխգործակցությունը ռազմատեղագրական եւ հիդրոօդերեւութաբանական ապահովման բնագավառում": -