Արմինֆո.Նոյեմբերի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ` մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին, որի շրջանակներում տեղի է ունենալու նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառում:
Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությւոնը, այցի շրջանակներում նախարարը կունենա երկկողմ հանդիպումներ: Նախարար Միրզոյանը մասնակցելու է նաև Փարիզի Խաղաղության 4-րդ համաժողովի բացմանը:
Նշենք, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը նույնպես հաստատել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի մասնակցությունը միջոցառմանը: Սակայն Փարիզի հովանու ներքո ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարների հանդիպման հնարավորության մասին դեռ չի հաղորդվում։