Արմինֆո. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների ընդունման տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների շփումներ նախատեսված չեն:
"Այսօր այդ առնչությամբ ոչ մի շփում նախատեսված չէ", - ասել է Պեսկովը լրագրողներին, պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսվում են երեք երկրների ղեկավարների շփումներ պայմանավորվածությունների ընդունման տարելիցի կապակցությամբ:
Նա հստակեցրել է, որ Մոսկվայի շփումը Բաքվի եւ Երեւանի հետ տեղի է ունենում տարբեր մակարդակներում եւ բացառապես կանոնավոր հիմունքով: "Ինչ վերաբերում է երեքով շփվելուն, ապա եթե ինչ-որ ժամանակ նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք։ Ներկայում որեւէ որոշակի ըմբռնում չկա", - հավելել է Պեսկովը, հաղորդում է "ՌԻԱ Նովոստի"-ն։
Ավելի վաղ Պեսկովը հաղորդել էր այս շաբաթ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների առցանց հանդիպման նախապատրաստման մասին: