Արմինֆո. Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանն անցկացրել է կորոնավիրուսի 9 152 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 1 121 մարդու մոտ (12,2 տոկոս), ընդ որում, ապաքինվել է 2 191, մահացել՝ 62 հիվանդ:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը, նոյեմբերի 9-ին ՝ ժամը 11:00-ի դրությամբ, փաստացի բուժում է ստանում 29 203 հիվանդ:
Այն դեպքերի ընդհանուր թիվը, երբ քաղաքացիների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել մեկ այլ հիվանդության պատճառով, հասել է 1342-ի (0,4 տոկոս):
Հայաստանում համավարակի բռնկման պահից ի վեր անցկացվել է 2 192 270 թեստ, որոնցից բացահայտվել է կորոնավիրուսով վարակման 322 364 դեպք (14,7 տոկոս), ընդ որում, ապաքինվել է 285 057 մարդ (88,4 տոկոս), մահվան դեպքերի թիվը հասել է 6 762-ի (ավելի քան 2 տոկոս):