Արմինֆո. Լիլիթ Միրզախանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար՝ 12-ամսյա փորձաշրջանով: Համապատասխան որոշումը, ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նոյեմբերի 8-ին:
Լիլիթ Միրզախանյանը նախկինում աշխատել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի օգնական, իսկ 2019-2020 թվականներին՝ Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար: 2018 թվին Միրզախանյանն ընդգրկվել էր "Իմ քայլը" դաշինքի պատգամավորության թեկնածուների վարկանիշային ցուցակում։