


Արմինֆո.Անցած մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 6 220 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 810 քաղաքացիների մոտ (13%): Ընդ որում, ապաքինվածների թիվը մեկ օրում գերազանցել է հիվանդացածների թիվը, կազմելով 1 916, մահացել է 30 մարդ:
Ինչպես հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, նոյեմբերի 8-ին ՝ ժամը 11:00-ի դրությամբ, փաստացի բուժում է ստանում 30 340 հիվանդ: Այն դեպքերի ընդհանուր թիվը, երբ քաղաքացիների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել մեկ այլ հիվանդության պատճառով, հասել է 1337-ի (0,4 տոկոս): Հայաստանում համավարակի բռնկման պահից ի վեր անցկացվել է 2 183 118 թեստ, որոնցից բացահայտվել է կորոնավիրուսով վարակման 321 243 դեպք (14,7 տոկոս), ընդ որում, ապաքինվել է 282 866 մարդ (88,1 տոկոս), մահվան ելքերի թիվը հասել է 6 700-ի (ավելի քան 2 տոկոս):



