Արմինֆո. Նոյեմբերի 7-ին, ժամը 04:20 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2001թ. ծնված Գրիգոր Սահակի Վարդանյանը:
Այդ մասին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Տարվում է քննություն` դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար», - ասվում է հաղորդագրությունում: