Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը նոյեմբերի 5-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկել են գիտակրթական և մշակութային-հումանիտար փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատունը, զրույցի ընթացքում Հովհաննիսյանը փաստել է Ղազախստանի և Հայաստանի միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը դասախոսների, գիտաշխատողների և ուսանողների ակադեմիական փոխանակման ոլորտում: Մասնավորապես, նա նշել է, որ վերջին տարիներին Երեւանի պետական համալսարանում կարճաժամկետ եւ երկարաժամկետ ստաժավորում են անցել 70-ից ավելի ղազախ ուսանողներ:
Ընթացիկ տարում Ղազախստանի անկախության 30-ամյակի տոնակատարության շրջանակներում դեսպանը պատմել է այս տարիների ընթացքում երկրի առանցքային քաղաքական եւ տնտեսական ձեռքբերումների, ինչպես նաեւ ծրագրված հոբելյանական միջոցառումների մասին: Նա զրուցակցին ծանոթացրել է Ղազախստանի նախագահ Կ.Տոկաևի "ժողովրդի միասնությունը և համակարգային բարեփոխումները երկրի բարգավաճման ամուր հիմքն են" ուղերձի հիմնական դրույթներին, մանրամասն կանգ առնելով որակյալ կրթության հարցերի, ինչպես նաև գիտության և մշակույթի ոլորտում ազգային նախագծերի վրա: