


Արմինֆո. ԱՄՆ-ը 500 հազար դոլար Է հատկացրել 2020 թվականի աշնանը հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ ինտենսիվ մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջանների մարդասիրական ականազերծման համար: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։
"Հակամարտության ողջ գոտում ցամաքային ականներն ու չպայթած զինամթերքը շարունակում են սպանել եւ խեղել խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը եւ խոչընդոտել տեղահանված անձանց անվտանգ վերադարձին", - նշվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում: Դրա հետ մեկտեղ ընդգծվում է, որ ԱՄՆ-ի ֆինանսավորումն ուղղված կլինի ականազերծման կազմակերպությունների տեխնիկական ներուժի ստեղծմանը եւ մահաբեր ցամաքային ականների եւ չպայթած զինամթերքի վնասազերծմանը: "Այդ ջանքերը վճռորոշ դեր են խաղալու մարդու անվտանգության ամրապնդման եւ տեղահանված անձանց իրենց տները վերադառնալու եւ իրենց կյանքը անվտանգ վերականգնելու հնարավորություն ընձեռելու գործում", - հավելել են ԱՄՆ-ի դեսպանատանը:


